Շվեդիայի արտաքին գործերի նախարար Մարիա Ստեներգարդը, Բրյուսելում ԵՄ արտաքին գործերի խորհրդի նիստից առաջ, Euroskope-ի հարցին ի պատասխան ասել է.
«Մենք շատ մտահոգված ենք Վրաստանում տեղի ունեցող զարգացումներով։ Նրանք հապշտապ քայլեր են ձեռնարկում ԵՄ անդամակցության դեմ։ Սա այն բանն է, ինչն ինձ շատ է անհանգստացնում։
Մենք փորձում ենք ամեն կերպ աջակցել այն քաղաքացիներին, որոնք աշխատում են ժողովրդավարության և մամուլի ազատության համար, ինչը, մեր կարծիքով, հրատապ կարևորության հարց է», — ասել է Շվեդիայի արտաքին գործերի նախարարը։
Հիշեցնենք. այսօր Բրյուսելում ընթանում է Եվրամիության արտաքին գործերի խորհրդի նիստը, որին Վրաստանը հրավիրված չէ։