Թբիլիսիի քաղաքապետարանը Վախուշտի Բագրատիոնիի կամրջից մինչև Սաակաձեի հրապարակ տանող հատվածում, որը քաղաքի կենտրոնի ամենածանրաբեռնված խաչմերուկներից մեկն է և կապում է Դիդուբեի և Սաբուրթալոյի շրջանները, կստեղծի ավտոբուսային առանձին գոտի (Busline), հայտնել է Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն:
«Վախուշտիի կամրջից մինչև Գիորգի Սաակաձեի հրապարակ տանող ճանապարհին կստեղծվի ավտոբուսային առանձին գոտի: Կլինեն հետիոտնային անցումներ: Մեքենաների համար նախատեսված գոտիների քանակը կմնա անփոփոխ: Կտեղադրվեն ճանապարհային գծանշումներ, ճանապարհային նշաններ և լուսացույցեր: Տարածքում կիրականացվեն նաև կանաչապատման աշխատանքներ», — ասել է Կալաձեն:
Նրա խոսքով՝ աշխատանքը կսկսվի նոյեմբերի 28-ին, կիրականացվի միայն գիշերը՝ ցերեկային ժամերին երթևեկության խափանումներից խուսափելու համար: Նշված հատվածը կփակվի կեսգիշերից մինչև առավոտյան ժամը 6:00-ն և կտևի երկու շաբաթ: