Տաջիկստանի քաղաքացի, ազգությամբ օս Ալան Գացոևը, որը ամիսներ շարունակ ապրում էր ռուս-վրացական սահմանի չեզոք տարածքում գտնվող ավտոմեքենայում, առողջական վիճակի վատթարացման պատճառով տեղափոխվել է Հյուսիսային Օսիայի կլինիկա։
Քաղաքացիական ակտիվիստ Ինդիրա Գաբոլաևայի խոսքով (Գացոևի համար նա է շտապ օգնություն է կանչել), նոյեմբերի 28-ի երեկոյան Գացոևի վիճակը կայուն էր, և նա դուրս կգրվի առաջիկա օրերին։
Հյուսիսային Օսիայի ՆԳՆ-ի տվյալներով՝ Տաջիկստանի քաղաքացին «բազմիցս վարչական պատասխանատվության է ենթարկվել միգրացիայի մասին օրենքի պահանջները խախտելու համար»։ 2021 թվականից ի վեր նրան արգելված է մուտք գործել Ռուսաստանի Դաշնություն։