Forbes-ը Վրաստանի մասին

«Եթե ասեք, թե Վրաստան եք ուղևորվում, ապա չզարմանաք, որ մարդիկ հարցնեն․ երկի՞ր, թե նահանգ», — այսպես է սկսվում հոդվածը, որը հեղինակավոր Forbes  ամսագիրը նվիրել է Վրաստանին:

Վրաստանից ոգևորված լրագրողն իր անդրադարձում ներկայացրել է հատկապես մայրաքաղաքի կյանքը։

Հոդվածում հիշատակված է Stamba հյուրանոցը, որին Time-ը տարվա լավագույն վայրերից մեկն է համարել: Լրագրողը գրել է նաև «Ռումս» հյուրանոցների ցանցի մասին:

Ուշադրության է արժանացել նաև մարիխուանայի օրինականացումը:

«Վրաստանն առաջին հետխորհրդային երկիրն է, որտեղ նման բան է եղել, և այս փաստը Վրաստանին առավել գրավիչ է դարձնում»,- ասված է հոդվածում:

Լրագրողը գրում է վրացական գինու և ճաճայի մասին․ «Երբեք չփորձեք վրաստանցուն հարբեցնել, խոստանում ենք, դա լավ չի ավարտվի»։

Լրագրողը հատուկ ուշադրություն է դարձնում գիշերային կյանքին և նշում է «Մեոբա» և «Բաուհաուս» բարերը: