Ալեկո Էլիսաշվիլին մեղադրվում է ահաբեկության համար

Ալեկո Էլիսաշվիլիի փաստաբանի խոսքով՝ «Ուժեղ Վրաստան»-ի ներկայացուցիչը մեղադրվում է ահաբեկության համար։

Էլիսաշվիլիին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 19-323-րդ հոդվածի 1-ին մասով (ահաբեկչական գործողություն, մասնավորապես՝ պայթյուն, հրկիզում, անձի վրա հարձակում, զենքի կիրառում կամ այլ գործողություն, որը ստեղծում է անձի մահվան, գույքային զգալի վնասի կամ այլ ծանր հետևանքների սպառնալիք, կատարված ահաբեկչական նպատակներով), որը նախատեսում է 10-ից 15 տարի ազատազրկում։

«Ալեկո Էլիսաշվիլին չի ընդունում մեղքը։ Նա ասում է, որ կատարել է որոշ գործողություններ, որոնք հանցագործություն չեն, այլ իր բողոքի ձևն են ընդդեմ անարդար դատավարության և համերաշխություն էր քաղբանտարկյալներին։

Հետևաբար, առաջարկվող հոդվածը աբսուրդ է։ Քանի՞ մարդու` քաղաքական գործչի կամ որևէ անձի կարող եք մեղադրել ահաբեկության հոդվածով, եթե հատկապես գործողությունը չի իրականացվել և ավարտվել։

Դրանից առաջ եղել է 187-րդ հոդվածի երկրորդ մասի «ա» ենթակետը, որը նախատեսում էր 3-ից 6 տարի ազատազրկում։ Սակայն, կարծես, դա վերաորակվել է ահաբեկության հոդված։ Ալեկո Էլիսաշվիլին հայտարարվել է ահաբեկիչ», — ասել է փաստաբան Գիորգի Ռեխվիաշվիլին։