Աբխազական կողմը բացել է Էնգուրիի կամուրջը

Վրաստանից չվերահսկվող Աբխազիայի դե ֆակտո կառավարությունը բացել է հունիսի 25-ի առավոտից փակած Աբխազիան Վրաստանին կապող Էնգուրիի կամուրջը։

RadioTavisupleba-ի փոխանցմամբ՝ ելումուտը երկկողմանի վերականգնվել է:

Նշենք, որ այն պահից հետո, երբ հունիսի 24-ին հայտնի դարձավ, որ ռուսական «Վագներ» մասնավոր ռազմական ընկերության ղեկավար Եվգենի Պրիգոժինը և նրա զինված խումբը մտել են Ռուսաստանի Դոնի Ռոստով քաղաք և գրավել ռազմական օբյեկտներ, Աբխազիայի դե ֆակտո կառավարությունը դե ֆակտո ներքին գործերի նախարարության և սահմանային ծառայության համար «արտակարգ դրություն» սահմանեց:

Հունիսի 25-ին դե ֆակտո կառավարությունը միակողմանի փակեց Աբխազիան Վրաստանին կապող «սահմանը»: