Թմրանյութային հանցագործությունների ընդամենը 1.15 տոկոսն է արդարացվել. EMC

Թմրանյութերի ապօրինի ձեռքբերման/պահպանման համար (Քրեական օրենսգրքի 260-րդ հոդված) 2017թ․ 1846 անձ է ձերբակալվել, 16-ն արդարացվել է: Այս մասին նշվում է «Մարդու իրավունքների ուսումնասիրության եւ մոնիտորինգի կենտրոնի» (EMC) «Թմրանյութային հանցագործությունների դատական քննարկումները» հաշվետվության մեջ:

Ըստ հաշվետվության՝ թմրանյութային հանցագործության հետաքննությունը եւ դատական քննարկումները շարունակում են մնալ կարեւոր մարտահրավերներ:

Քրեական օրեսգրքի գործերի վիճակագրությունը մատնանշում է, որ 2017-ին նախորդ տարիների համեմատ թմրանյութային հանցագործությունների առնչությամբ արադարացված դատավճիռների քանակը համեմատաբար աճել է (2016թ․ նույն հոդվածով ձերբակալվել է 1948 մարդ, արդարացվել է 8-ը), չնայած դրանց քանակը միեւնույնն է քիչ է:

Թողնել պատասխան