Իշխանությունները Բորջոմիում փորձում են ներքին հեղաշրջում իրականացնել. Նաթելավիլի

«Վերջին ժամանակահատվածում մեր ժողովրդի համար Բորջոմիի ավագանին հույսի կղզի է դարձել»,- հայտարարել է Վրաստանի լեյբորիստական կուսակցության ղեկավար Շալվա Նաթելաշվիլին՝ Բորջոմիի ավագանիում ընթացող իրադարձությունները գնահատելիս:

«Առաջին անգամ երկրի պատմության մեջ ժողովրդի կողմից ընտրված պատգամավորները հրաժարվել են աշխատավարձերից, հավելավճարներից՝ խնայելով  բյուջեից ծախսվող միլիոնավոր գումարները »,- հայտարարել է Նաթելաշվիլին՝ նշելով, որ իշխանությունները «Հայրենասերների դաշինքի» օգնությամբ ներքին հեղաշրջում են ծրագրում իրականացնել:

Շալվա Նաթելաշվիլին կոչ է անում «Հայրենասերների դաշինքին»՝ չաջակցել Իվանիշվիլիի ռեժիմին եւ ժողովրդի կողքին կանգնել:

Թողնել պատասխան