Ընդդիմությունը դեկտեմբերի 18-ից անդադար հանրահավաքներ կանցկացնի

Միավորված ընդդիմությունը պատրաստվում է դեկտեմբերի 18-ից անդադար հանրահավաքներ սկսել: Այս մասին հատուկ մամուլի ասուլիսում հայտարարել է միավորված ընդդիմության առաջնորդ և նախագահի նախկին թեկնածու Գրիգոլ Վաշաձեն: Նրա խոսքով հանրահավաքների մասին մանրամասները կներկայացնեն վաղը:

Միավորված ընդդիմության պահանջն է կարճ ժամկետում անցկացնել արտահերթ խորհրդարանական ընտրություններ (համամասնական ընտրական կարգով):

Բացի այդ ընդդիմությունը պահանջում է պատժել ընտրությունները կեղծած քաղաքացիներին, ընդդիմության նախկին թեկնածու Գրիգոլ Վաշաձեի խոսքերով, «պատասխանատվության ենթարկել նաև  այն անձին, ով Զուգդիդիի 6-րդ հանրային դպրոցի տնօրենի մահվան պատճառ է դարձել»:

«Հանրահավաքները կլինեն անդադար՝ Վրաստանի սահմանադրության և օրենսդրության շրջանակներում, կկրեն խաղաղ բնույթ»,- հայտարարել է Վաշաձեն: