Վրաստանի վարչապետը հանդիպել է ՀՀ նախագահին

Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն հանդիպել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին:

Interpressnews-ին Վրաստանի վարչապետի մամուլի ծառայությունից տեղեկացրել են, որ հանդիպմանը կարևորվել է երկու երկրների միջև առկա բարիդրացիական հարաբերությունները և տարբեր ոլորտներում առկա հաջող համագործակցությունը:

Վրաստանի կառավարության ղեկավարը ՀՀ նախագահին շնորհակալություն է հայտնել Վրաստանի նախագահի երդմնակալության արարողությանը հյուրընկալվելու համար: Կողմերը քննարկել են նաև առևտրատնտեսական կապերի զարգացման առումով առկա ներուժը, որի վերաբերյալ քննարկումները պլանավորվում են միջկառավարական տնտեսական հանձնաժողովի շրջանակներում:

Հանդիպմանը անդրադարձ է կատարվել նաև կրթության և մշակույթի ոլորտներում համագործակցությանը: