Այսօրվանից՝ դեկտեմբերի 1-ից մինչև մարտի 1-ը, Վրաստանի կառավարության սահմանած ճանապարհահատվածներում ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր կլինի։
Կառավարության որոշումը սահմանում է ձմեռային անվադողերի և սահքի դեմ պաշտպանիչ շղթաների վերաբերյալ հատուկ պահանջներ։
Պահանջների խախտումը կհանգեցնի 100 լարի տուգանքի և վարորդական իրավունքի 5 միավորի նվազեցման։
Ոստիկանության աշխատակիցն իրավասու է արգելել վարորդին մուտք գործել որոշակի տարածք, եթե անվադողը չի համապատասխանում կանոններին։
Եթե տեղաշարժը վտանգ է ներկայացնում, տրանսպորտային միջոցը կարող է ժամանակավորապես առգրավվել և կայանվել հատուկ պահպանվող կայանատեղիում։
Ձմեռային անվադողերը պարտադիր են հետևյալ միջազգային և ազգային ճանապարհներին.
- Թբիլիսի-Սենակի-Լեսելիձե, Ռիկոթիի թունել,
- Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս. Մլեթա-Կոբի հատված,
- Փոնիչալա-Մառնեուլի-Գուգութի,
Խաշուրի-Ախալցիխե-Վալե, - Թբիլիսիի մուտքը՝ Զահեսի-Ռուսթավի հատված,
- Ախալցիխե-Նինոծմինդա,
- Ախալցիխե-Կարծախի,
- Բաթումի-Ախալցիխե,
- Զուգդիդի-Ջվարի-Մեստիա,
- Բորժոմի-Բակուրիանի,
- Ախալքալաք-Բորժոմի,
- Ժինվալի-Բարիսախո-Շատիլի,
- Կոդա-Փարցխիսի-Մանգլիսի,
- Ծալկա-Նինոծմինդա,
- Վազիանի-Գոմբորի-Թելավի,
- Սանոլե-Թելավի,
- Չոխատաուրի-Բախմարո,
- Բակուրիանի-Դիդվելի,
- Թբիլիսի (Գլդանի)-Թիանեթի։