Մենք արդեն անդրադարձել ենք BBC-ի հետաքննությանը, ըստ որի` անցյալ տարի Թբիլիսիում եվրոպամետ բողոքի ցույցերը ցրելու ժամանակ վրացական իշխանությունները, հնարավոր է, օգտագործել են «կամիտ»՝ Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակաշրջանի քիմիական զենք։
«Զգացվում էր, որ ջուրը այրվում է», — ասել է ցուցարարներից մեկը՝ խոսելով իր և ուրիշների դեմ Թբիլիսիի փողոցներում 2024 թվականի վերջին ցույցերի ժամանակ օգտագործված ջրցանների մասին։ Նա ասել է, որ այդ զգացողությունն անխուսափելի էր նույնիսկ դեմքը լվանալու ժամանակ։
Վրաստանի նախաձեռնությամբ ԵՄ-ին անդամակցության բանակցությունների կասեցման դեմ բողոքող ցուցարարները նաև բողոքել են այլ ախտանիշներից՝ շնչառության դժվարացումից, հազից և փսխումից, որոնք տևել են շաբաթներ։
BBC-ն զրուցել է քիմիական զենքի փորձագետների, վրացական ոստիկանության հատուկ նշանակության ուժերի աղբյուրների և բժիշկների հետ և հավաքել ապացույցներ, որոնք վկայում են բրոմբենզիլ ցիանիդի օգտագործման մասին, որը ֆրանսիական զինվորականները անվանել են «կամիտ»։