Ինչպե՞ս կգործեն մանկապարտեզները համավարակի պայմաններում

Վրաստանում մանկապարտեզները կվերաբացվեն հոկտեմբերի 1-ից: Այս մասին օրեր առաջ է հայտնի  դարձել։ Առողջապահության նախարարության կողմից հատուկ ծնողների, երեխաների ու աշխատակազմի համար մշակված խորհրդատվություններն արդեն հրապարակվել են:

Մանկապարտեզների համար մշակված հակամաճարակային պայմաններն են՝

  • Արգելվում է մանկապարտեզ մուտք գործել կողմնակի անձանց՝ այդ թվում ծնողներին,
  • Երեխաներին պետք է ընդունեն մանկապարտեզի աշխատակիցները,
  • Հաստատությունների մուտքերի մոտ պետք է թերմոսքրինինգ անցկացվի, որպեսզի վերահսկվի ինչպես աշխատակազմի, այնպես էլ երեխաների և նրանց ծնողների առողջական վիճակը,
  • Թերմոսքրինինգ անցկացնող անձը պետք է դիմակով լինի, պահպանի սոցիալական հեռավորություն,
  • Ջերմություն ունեցող ու շնչառական նախանշաններ ունեցող երեխաներին պետք է տեղավորեն առանձին սենյակներում,
  • Մեկուսացման սենյակում գտնվող 6 տարեկանից բարձր բոլոր անձինք պետք է կրեն դիմակներ, պահպանեն նվազագույնը մեկ մետր հեռավորություն,
  • Պետք է պլան կազմվի՝ խմբերի սենյակների և սենյակներում երեխաների քանակի նշումով,
  • Բակը, ինչպես նաև այլ ընդհանուր կիրառման վայրերը, չպետք է  միաժամանակ ծառայեն միանգամից մի քանի խմբերի,
  • Արգելվում է տնից խաղալիքներ բերել մանկապարտեզի տարածք,
  • Կիրառությունից պետք է հանել այնպիսի խաղալիքները, որոնք անհնար է պարբերաբար լվանալ կամ ախտահանել,
  • Խաղալիքները ամեն օր պետք է լվացվեն ջրով, խոզանակով, օճառով կամ սոդայի խառնուրդով: