Մթածմինդայի հսկան. Միքայել Թարիվերդիև

85 տարի առաջ ծնվել է երգահան Միքայել Թարիվերդիևը (1931-1996). Սյունակագիր Իգոր Օբոլենսկին Sputnik Georgia-ին պատմել է Թարիվերդիևի կյանքի որոշ մանրամասներ։ 55Միքայել Թարիվերդիևը ծնվել է 1931 թվականին` Թիֆլիսի Մթածմինդա թաղամասում։ Մանկությունն անցել է նախկին Դերժինսկու,  այժմ Ինգորովկա անվան փողոցում գտնվող տանը։ Տարիներ շարունակ բնակվելով Վրաստանից դուրս`  նա երբեք չէր մոռանում իր հարազատ քաղաքը: Միքայելը հաճախում էր հայտնի 43-րդ արական դպրոցը, որը գտնվում էր Սոլոլակիում: Այդ մոդեռն ոճի ահռելի շենքը հիմա էլ շարունակում է գեղեցկացնել Ասաթիանիի փողոցը: Միքայելի Թիֆլիսի ընկերներներն էին Վլադիմիր Բուրակովսկին, որը հայտնի բժիշկ դարձավ և Եվգենի Պրիմակովը, ով՝ ինչպես հայտնի է, նույնպես իր հետքը թողեց վերջին տասնամյակների պատմության մեջ:

3Թարիվերդիևի հայրը Պետական բանկի տնօրեն էր: Նրա առանձնատունը գտնվում էր մի փողոցի վրա, որը նախկինոմ կոչվում էր Սոլոլակի, հետագայում այն անվանեցին Կիրովի փողոց, իսկ այժմ այն կրում է բանաստեղծ Գիորգի Լեոնիձեի անունը: Թարվերդիև ավագը ԽՍՀՄ ռեպրեսիաների զոհ է դարձել: Մորը գրեթե հրաշքով հաջողվել է խուսափել կալանքից: Իր հուշերում Թարիվերդիևը գրում է. «Կուսակցական ժողովին , վիճակագրության վարչությունում, որտեղ աշխատում էր մայրս, Parteigenosse կուսակցության անդամներից մեկը հայտարարել է, որ մայրս մետաքսե զուգագուլպաներ է կրում, և վատ չէր լինի հիշել, թե ինչ ընտանիքից է սերում նա, եւ որքան հետեւում հեղափոխության արժեքներին։ Այս մեղադրանքը կարող է ծիծաղելի հնչել, սակայն այն տարիներին սա ամենևին ծիծաղելի չէր: Քննարկման արդյունքում կուսակցությունից հեռացնելու էին, իսկ դա հանգեցրելու էր նրա հնարավոր ձերբակալությանը, ինքն էլ իր հերթին ընտանիքին «ազգի թշնամու» կարգավիճակ էր տալու: Հիշում եմ ինչպես խոհանոցում շշուկով քննարկվում էր հարցը. Խոստովանե՞լ, զղջա՞լ, թե՝ ոչ: Մայրս ասում էր, որ արդարանալու կարիք չունի: Ամեն ինչ վերջացավ: Վտանգն անցել էր: Բայց նա միևնույն է շարունակում էր հագնել մետաքսե զուգագուլպաներ»:

Թարիվերդիևը ավարտել է Թբիլիսիի կոնսերվատորիային կից երաժշտական դպրոցը, հետագայում մի քանի շաբաթ գտնվել Երևանում, ապա Մոսկվայում, որտեղ եւ հայտնի դարձավ՝ սիրվելով ժողովրդի կողմից՝ շնորհիվ իր երաժշտության եւ ֆիլմերի: Բավական է նշել Տատյանա Լիոզնովայի և Էլդար Ռյազանովի ֆիլմերը, որոնց համար նա ստեղծագործում էր, որպեսզի պարզ դառնա, որ նա ժողովրդական էր ոչ միայն պաշտոնական կոչման համաձայն: 132 ֆիլմ, 4 օպերա, 4 բալետ, երգեհոնի, դաշնամուրի համար ստեղծագործություններ և վոկալային ցիկլեր, եւ սա Թարիվերդիեւի ողջ ժառանգությունը չէ:

026_1_bigԻնչպես ինքն է հիշում, երգահան դառնալու որոշումը նրա մտքին բոլորովին հանկարծակի է եկել: Հարևանները դաշնամուր ունեին, որի վրա նա սիրում էր «ճնկճնկացնել»: Ի վերջո Միքայելի վարժություններից հոգնած հարևանն ասել է, որ ծնողները նրա համար գնեն երաժշտական գործիք, թեկուզ դաշնամուր: Դաշնամուրը հայտնվեց, որը զուգակցվեց երաժշտության դասերով, որոնց ժամանակ Միքայելը ստիպված էր սովորել տարօրինակ փոքր երաժշտական երգեր,  ինչպիսիք էին «Տիկնիկի հուղարկավորությունը», որի անվանումը վիրավորում էր ապագա դասականին, քանի որ նա հիշում էր, որ ոչ մի տիկնիկ չի ունեցել: Հենց այս ժամանակ էլ Թարիվերդիևը հասկանում է, որ պետք է անձամբ ստեղծագործի: Այսպես էլ սկսվեց նոտաներով կյանքը:

Երբ ռեժիսոր Տատյանա Լիոզնովան սկսում է նկարահանել «Գարնան 17 ակնթարթ» ֆիլմը, նա Միքայել Թարիվերդիևի արջեւ դնում է բարդ խնդիր՝ գրել երաժշտություն դրվագի համար, որտեղ ֆիլմի գլխավոր հերոս Շտիրլիցը հանդիպում է կնոջ հետ: Անհրաժեշտ էր զբաղեցնել 8 րոպեանոց դրվագը, որտեղ ոչ մի բառ չի խոսվում: Ի վերջո երգահանին հաջողվում է ստեղծել ամենատպավորիչ երաժշտական գործերից մեկը:

Երգահանին ոգեշնչում էին այն տարիների հիշողությունները, երբ նա աշակերտ էր և Էնգելսի (ներկայիս Ասաթիանիի) փողոցով գնում էր դասի: Եթե Վրաստանի, իսկ մասնավորապես Թիֆլիսի հետ էին կապված Թարիվերդիեւի մանկության հիշողությունները, ապա Մոսկվան՝ հասունության և փառքի տարիներն էին: Երգահանը հիշում էր, որ տեղափոխվելով Ռուսաստան, երկար ժամանակ չէր կարողանում հարմարվել այն փաստին, որ հորիզոնում իր առջև լեռներ չկային: Առաջին խոշոր հաջողությունից՝ Լիոզնովայի ֆիլմի երևան գալուց հետո, ԽՍՀՄ երգահանների միություն միջազգային բլանկով հեռագիր է գալիս հետեւյալ վերտառությամբ․ «Շնորհավորում եմ իմ երաժշտության հաջողությունը ձեր ֆիլմում. Ֆրենսիս Լեյ»: Այս հեռագրով փաստացի պնդում էին, թե երաժշտությունը վերցվել է ֆրանսիացի երգահան Ֆրենսիս Լեյից: Այս կասկածելի կատակի արդյունքում Թարիվերդիևի ստեղծագործությունները սկսեցին հեռացնել հեռուստա և ռադիո հաղորդումներից: 7Համերգների ժամանակ երգահանին հարցնում էին՝ արդյոք ճիշտ է այն լուրը, որ ԽՍՀՄ-ը ստիպված է եղել 100․000 դոլար արժողությամբ տուգանք վճարել «գողության» համար: Ինչպես հիշում էր Թարիվերդիևը, բամբասանքները տարածվում էին անհավանական արագությամբ, և երաժշտության փառքից ստացված ուրախությունը անմիջապես մոռացվում էր: Կարճ ժամանակ անց Միքայելը որոշում է գտնել Լեյին: Այս գործում երգահանին օգնում է “Совэкспортфильм “-ի ներկայացուցիչը Փարիզում՝ Օթար Տենեիշվիլին: Արդյունքում ինչ-որ մեկի չար կատակը բացահայտվում է և արդեն ինքը՝ Ֆրենսիս Լեյը, հեռագիր է ուղարկում ասելով, որ իրեն զրպարտել են և որ նա ոչ մի հաղորդագրություն չի ուղարկել ԽՍՀՄ երգահանների միությանը: Այս հեռագրից հետո բամբասանքներն արդեն հեղինակություն վայելող ստեղծագործողի անվան շուրջ դադարում են։

4Միքայել Թարիվերդիևը կյանքից հեռացել է Սոչիում, ընդամենը 64 տարեկան հասակում: Մոսկվայում, Ուսիչևի փողոցի վրա գնվող նրա շենքի պատին կախված է եռալեզու հուշատախտակ՝ ռուսերեն, հայերեն և վրացերեն լեզուներով: Ես վերջացրել եմ գիրքը Թբիլիսիի մասին, որի հերոսներից մեկը իհարկե Թարիվերդիևն է: Մտածում էի որ Մոսկվա գալուն պես պետք է հանդիպել երգահանի այրիի՝ Վերա Գորեսլավովնայի հետ, որպեսզի պարզեմ մի քանի փաստ: Եվ պատահմամբ նրան հանդիպեցի Թբիլիսիի Ազատության հրապարակում: 007_6_bigՊարզվեց, որ Թարիվերդիևան եկել էր Վրաստան մի քանի օրով, որպեսզի ամուսնու հայրենիքում զբաղվեր հոբելյանական խնջույքների նախապատրաստմամբ: Սրամիտներից մեկը նշել է. Նշանակություն չունի թե ինչպիսի կին ունի նկարիչը, կարևորն այն է, թե ինչպիսին է նրա այրին: Վերա Թարիվերդիևան հանճարի իդեալական ուղեկիցն է: Երգահանի մահից հետո նա կազմակերպել է ամուսնու անվան երգահանների միջազգային մրցույթ, հրատարակել է գիրք:

Ի դեպ, այս տարվա աշնանը Վրաստանի մայրաքաղաքը կհիշի իր հանճարեղ հայրենակցին: Օպերայում կհնչի Մթածմինդայի հսկայի ազդեցիկ երաժշտությունը:

Թողնել պատասխան