Խաղաղ ցուցարարների ուղղությամբ պղպեղի սփրեյ են արձակել

Հատուկ ջոկատայինները պղպեղի սփրեյ են արձակել անմիջապես խորհրդարանի հետևի մուտքի մոտ հավաքված խաղաղ ցուցարարների ուղղությամբ։ Ոստիկաններն ու հատուկ ջոկատայինները փակել են դեպի խորհրդարանի շենքի մուտք տանող ճանապարհները։

Տեղում աշխատում է «Ալիք Մեդիա»-ի նկարահանող խումբը, որի փոխանցմամբ՝ հատուկ ջոկատայինները նաև ծեծի են ենթարկում հանրահավաքի մասնակիցներին։ Դրան ի պատասխան` ցուցարարները շշեր են նետել ցուցարարների ուղղությամբ։

Ի դեպ, խորհրդարանում օրենքի երկրորդ ընթերցմամբ քվեարկությունն այսօր չի կայանա, լսումները կշարունակվեն վաղը՝ մայիսի 1-ին։ Խորհրդարանական մեծամասնության առաջնորդ Մամուկա Մդինարաձեի խոսքով՝ օրինագծի երկրորդ ընթերցմամբ քննարկումը կարող է տևել երկու-երեք օր։ Խորհրդարանի իրավական հանձնաժողովն ապրիլի 29-ին երկրորդ ընթերցմամբ պաշտպանել է օրինագիծը։