Վրացի միասեռական զույգի մասին ֆիլմի հերոսը՝ Կաննի հայտնագործություն

Ֆրանսիական ecrannoir.fr հրատարակությունը միասեռականների մասին ֆիլմի դերասան Լևան Գելբախիանիին անվանել է Կաննի փառատոնի հայտնագործություն: Գելբախիանին խաղում է վրաց-շվեդական And Then We Danced (Եւ հետո մենք պարեցինք) ֆիլմում:

Ֆրանսիական հրատարակությունը Լևան Գելբախիանիի մասին գրում է, որ նա տաղանդավոր դերասան է, ով ֆիլմում պրոֆեսիոնալ կերպով ցույց է տալիս վրացի գեյ կերպարի արկածները:

Լևան Ակինի ֆիլմի պրեմիերան այս տարի կայացել է Կաննի կինոփառատոնում, որտեղ ներկայացվել է վրացի միասեռական զույգի պատմություն: Փառատոնի 10 լավագույն ֆիլմերի ցանկում այն զբաղեցրել է 7-րդ տեղը: