Բաթումիում վառել են գլխավոր տոնածառի լույսերը

Բաթումիի Եվրոպայի հրապարակում հանդիսավոր կերպով վառվել են գլխավոր տոնածառի լույսերը։ Բաթումիի քաղաքապետ Արչիլ Չիքովանին դիմել է հավաքված քաղաքացիներին՝ մաղթելով երջանիկ ու հաջողակ գալիք տարի։

Կայացել է գալա համերգ, որի ընթացքում Զվիադ Բոլքվաձեն իր խմբի և «Ռանինա» նախագծի մասնակիցների հետ ելույթ է ունեցել հանրության առջև։

Բացի այդ, բացվել է ամանորյա ցուցահանդես և տոնավաճառ։ Ամանորյա միջոցառումները Բաթումիում կանցկացվեն մինչև հունվարի 7-ը, իսկ դեկտեմբերի 31-ին Բաթումիի «Եվրոպայի հրապարակում» տեղի կունենա համերգ։