ՊԱԾ-ը՝ BBC-ի հետաքննության մասին

Վրաստանի պետական ​​անվտանգության ծառայությունը (ՊԱԾ) հետաքննություն է սկսել BBC-ի տարածած տեղեկության վերաբերյալ երկու հոդվածով՝ պաշտոնեական լիազորությունների չարաշահում և օտարերկրյա կազմակերպության թշնամական գործունեությանն օգնություն։

«Հետաքննության նպատակն է մանրամասն պարզել, թե BBC-ի տարածած տեղեկության համար հիմք հանդիսացող անձանց հարցազրույցները, նրանց արած հայտարարությունները ինչ տեղեկատվության վրա են հիմնված,  և որքանով կարող է այդ տեղեկությունը հավաստի լինել։

Այսօրվա դրությամբ մենք կարող ենք հաստատված փաստ համարել միայն այն, որ տարածվող նյութը մի կողմից պարունակում է հանցագործության նշաններ, որոնք, եթե հաստատվեն, ուղղված են քաղաքացիների կյանքին և առողջությանը, էապես խախտում են նրանց և հասարակության օրինական շահերը, իսկ մյուս կողմից կոպտորեն վնասում են Վրաստանի ազգային շահերին, նրա միջազգային հեղինակությանը և ուղղված են պետական ​​շահերի խախտմանը», — ասված է Պետական ​​անվտանգության ծառայության հայտարարության մեջ։

Հիշեցնենք, BBC-ի վերջերս անցկացրած հետաքննությունը լուրջ ապացույցներ է ներկայացրել, որ «Վրաստանի իշխանություններն արգելված քիմիական նյութեր են օգտագործել Վրաստանի քաղաքացիների դեմ 2024 թվականին հակակառավարական խաղաղ բողոքի ցույցերի բռնի ճնշման ժամանակ»։