Ցույցերի ժամանակ օգտագործված նյութերի վերաբերյալ փաստաթղթերը կտրամադրվեն միջազգային կառույցներին. Կոբախիձե

«Վրացական երազանք»-ի վարչապետը հայտարարել է, որ անհրաժեշտության դեպքում 2024 թվականի բողոքի ցույցերի ժամանակ օգտագործված քիմիական նյութերի վերաբերյալ համապատասխան փաստաթղթերն ու նյութերը կտրամադրվեն միջազգային կառույցներին։

«Ցանկացած միջազգային կառույց կարող է հետաքննություն անցկացնել թե՛ փաստաթղթերով, թե՛ նյութերով, և չնայած այն հանգամանքին, որ այս հետաքննությունը գաղտնի է իր բովանդակությամբ, մենք կարող ենք նման միջազգային կառույցներին տրամադրել նյութերի վերաբերյալ համապատասխան փաստաթղթերը և համապատասխան նյութերը։ Հետևաբար, ամեն ինչ բաց և թափանցիկ է», — հայտարարել է Կոբախիձեն կառավարությունում կայացած մամուլի ասուլիսում։

Հիշեցնենք, որ Բրիտանական BBC լրատվական գործակալությունը հրապարակել էր ծավալուն հետաքննություն, որում պնդում էր, թե Վրաստանի կառավարությունը 2024 թվականի վերջին հակակառավարական ցույցերը ճնշելու համար, հավանաբար, կիրառել է Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակաշրջանի քիմիական նյութ՝ կամիտ։