Փաշինյանի կուսակցության հաղթանակը ցույց տվեց, որ Ռուսաստանի ազդեցությունն ՀՀ-ի վրա այնպիսին չէ, որքան դա Մոսկվան է ուզում. փորձագետ

«Փաշինյանի կուսակցության հաղթանակը ցույց տվեց, որ Ռուսաստանի ազդեցությունը Հայաստանի վրա այնպիսին չէ, ինչպիսին կարող էր ուզել Մոսկվան»,- այս մասին  հայտարարել է միջազգային հարցերով փորձագետ Զուրաբ Բատիաշվիլին՝ մեկնաբանելով ՀՀ-ում նախօրեին կայացած արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքները:

Բատիաշվիլիի խոսքով, Փաշինյանի կուսակցության հաղթանակը ցույց տվեց այն, որ Ռուսաստանի ազդեցությունները տարածաշրջանում հնարավոր է նվազեն.

«Չնայած նրան, որ Հայաստանը շատ բաների պատճառով կախված է Ռուսաստանից, միևնույնն է, որոշումներ կայացնելիս անկախ է, միևնույնն է մինչև վերջ չի իրականացնում Ռուսաստանի քաղաքականությունը»:

Զուրաբ Բատիաշվիլիի համոզմամբ, չեն իրականացվել Ռուսաստանի նպատակներն ու չի ստացվել իշխանափոխություն անել Հայաստանում, ինչը ողջունելի է նաև Վրաստանի համար:

Այս հրապարակումը ստեղծվել է ԵՄ-ի աջակցությամբ: Նյութի բովանդակության համար ամբողջովին պատասխանատու է Ալիք Մեդիան, այն կարող է չհամընկնել ԵՄ֊ի հայացքների հետ։