Իշխանությունն ու ընդդիմությունը պատրաստվում են Ուկրաինա մեկնել

Վրաստանի իշխող և ընդդիմադիր կուսակցությունների մի շարք ներկայացուցիչներ պատրաստվում են մեկնել Ուկրաինա։ 

«Քրոնիկա» հաղորդման փոխանցմամբ՝ իշխող թիմից Ուկրաինա մեկնող խորհրդարանական պատվիրակության կազմում կլինեն Արչիլ Թալակվաձեն, Դավիթ Սերգեենկոն և Բեքա Օդիշարիան։

Իսկ ընդդիմության պատվիրակության կազմում կլինեն Լևան Իոսելիանին, Գիորգի Վաշաձեն, Խատիա Դեկանոիձեն և խորհրդարանական բոլոր կուսակցություններից ևս մեկական ներկայացուցիչ։ 

Ըստ «Քրոնիկայի»՝ այս կազմը, սակայն, կարող է փոփոխվել։ 

«Սա համերաշխության արտահայտություն է ուկրաինացի ժողովրդին և Ուկրաինա պետությանը։ Սա է այս այցի նպատակն ու առաքելությունը»,- ասել է «Վրացական երազանք» կուսակցության նախագահ Իրակլի Կոբախիձեն։ 

Իշխող ուժից Արչիլ Թալակվաձեն էլ ասել է, թե «Վրաստանն իր արժանի դիրքորոշումն է հաստատում միջազգային բոլոր մայրաքաղաքներում, ինչպես նաև Ուկրաինայում»։ 

Հիշեցենք՝ երեկ «Վրացական երազանք» կուսակցության նախագահ Մամուկա Մդինարաձեն հայտնել էր, որ խորհրդարանական մեծամասնության անդամները պատրաստ են այցելել Ուկրաինա։