Երեկվա օրը համառոտ. ապրիլի 24

Մառնեուլիի քաղաքապետարանի շենքի վերականգնման/վերակառուցման մրցույթը կայացավ յոթերորդ փորձից հետո:

Վրաստանի ամենաազդեցիկ ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժում» (ՄԱՇ) կուսակցության նախագահ Լևան Խաբեիշվիլին Բաթումիի սակրեբուլոյի (քաղաքային խորհրդի) կուսակցական ռեզերվային ցուցակից հանել է չորս քաղաքական գործչի անուն։

ԵՄ արտաքին գործերի (ԱԳ) նախարարները Լյուքսեմբուրգում ԱԳ նախարարների հանդիպումից առաջ պատասխանել են Վրաստանին առնչվող հարցերին։

Վրաստանի սոցիալական ծառայությունների գործակալության փոխանցմամբ՝ մարտին կենսապահովման նպաստ է ստացել 676 հազար 641 սոցիալապես անապահով քաղաքացի:

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի խոսքով, Black Sea Arena-ի ղեկավարությունը շատ լավ է աշխատել, կոնկրետ ծրագիր են ներկայացրել։ Ղարիբաշվիլիի խոսքով, պետությունն ամբողջությամբ կֆինանսավորի 300 ուռուցքաբանական (օնկոլոգիական) հիվանդություն ունեցող երեխաների:

Վրաստանի գյուղատնտեսության նախարարության բնապահպանական վերահսկողության դեպարտամենտի ներկայացուցիչ Տարիել Իրեմաձեի խոսքով, 2023 թվականի հունիսից կսկսվի տրանսպորտային միջոցների տեսանելի արտանետումների կազմի հսկողությունը։

Վրաստանի և Ադրբեջանի կառավարությունների միջև ստորագրվել է պաշտպանության ոլորտում համագործակցության մասին համաձայնագիր։

Վրաստանում ԱՄՆ դեսպան Քելի Դեգնանն անդրադարձել է Վրաստանի դատարանի վերաբերյալ խորհրդարանում ժամանակավոր հետաքննող հանձնաժողով ստեղծելու խնդրին և նշել, որ դա քաղաքացիներին իրազեկելու լավ մեխանիզմ է, որը կիրառում են նաև այլ երկրների խորհրդարաններ։

Վրացական ընկույզով սմբուկն աշխարհի TOP-5 բուսական (վեգանական) ուտեստների ցանկում է:

Սուդանից Վրաստանի քաղաքացիների տարհանման գործընթացը սկսվել է. այս տեղեկությունը տարածել է Վրաստանի արտաքին գործերի նախարարությունը (ԱԳՆ)։

Վրաստանում Եվրամիության դեսպան Պավել Հերչինսկին հայտարարել է, որ Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի տիրույթում է ընդդիմադիր «Մթավարի արխի» հեռուստաընկերության տնօրեն Նիկա Գվարամիային ներում շնորհելը կամ չշնորհելը:

Վրաստանի պետական բյուջեի մուտքերի մասին փաստաթղթի համաձայն, 2023 թվականի առաջին 3 ամսում, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, մայրաքաղաք Թբիլիսիում սխալ կայանելու համար տուգանքների չափն աճել է գրեթե 300 տոկոսով։