Ադրբեջանը փակել է Դավիթ Գարեջիի անապատի վանքը. հոգևորականները բողոքում են

Դավիթ Գարեջիի մենաստանի արքեպիսկոպոս Կիրիոնի տեղեկատվությամբ, արդեն 3 օր է ադրբեջանցիները փակել են անապատի վանքը և հոգևորականներին ներս չեն թողնում:

«Հարևան երկրի սահմանապահները արահետների վրա են աշխատում, նախազգուշացնող նշաններ են դնում, ինչին վրաց սահմանապահները հանգիստ նայում են: Նույնքան ճգնաժամային և ավելի վատ վիճակ կլինի, ինչպես 2012 թվականի մայիսին էր, երբ Վրաստանի իշխանությունները վրաց սահմանապահներին հրամայել էին զբոսաշրջիկներին ներս չթողնել: Այն ժամանակ դա արվել էր ադրբեջանցիների պահանջով և վրացական կողմը, մինչև աղմուկ բարձրացնելը, հարևանի պահանջը բավարարել էր: Չնայած հոգևորականները մենաստաններ և վանքեր գնալու հնարավորություն և իրավունք ունեին, իսկ այսօր նույնիսկ մեզ չեն թողնում»,- հայտարարել է Կիրիոնը: