Սաակաշվիլին կարծում է, որ Պորոշենկոյին ազատության մեջ թողնելը սխալ է

Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին կարծում է, որ Ուկրաինայի արդեն նախկին նախագահ Պետրո Պորոշենկոյին ազատության մեջ թողնելը սխալ կլինի: Այս մասին Սաակաշվիլին ասել է Strana.ua-ին տված հարցազրույցում:

«Պորոշենկոն ամեն դեպքում կփորձի «գցել» Զելենսկիին: Եթե Պորոշենկոյի դեմ քրեական գործ չհարուցվի, նա այդ բարությունը չի գնահատի, իմ սեփական փորձից գիտեմ: Պորոշենկոն բարությունը որպես թուլություն է ընկալում և ցանկացած պահի Զելենսկիին մեջքից կհարվածի»,- ասել է Սաակաշվիլին:

Միխեիլ Սաակաշվիլին նաև ասել է, որ Ուկրաինա վերադառնալու հույսը չի կորցնում: Սաակաշվիլին նշել է, որ Ուկրաինայի քաղաքացիությունից զրկվել է ոչ թե դատարանի, այլ Պորոշենկոյի որոշմամբ: