Մեկ ամսում նպաստառուների թիվը կտրուկ աճել է

Վրաստանի սոցիալական ծառայությունների գործակալության փոխանցմամբ՝ մարտին կենսապահովման նպաստ է ստացել 676 հազար 641 սոցիալապես անապահով քաղաքացի:

Գործակալության տվյալներով, մեկ ամսում կենսապահովման նպաստ ստացողների թիվն ավելացել է 4 432-ով:

Ի դեպ, սոցիալական ծառայությունների գործակալության հրապարակած վիճակագրական տվյալներով` մարտ ամսին կենսապահովման նպաստ ստացող ընտանիքների վրա բյուջեից ծախսվել է 57 մլն 839 հազար 579 լարի։