Screenshot
ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Մարտա Կոսը և Լիտվայի արտաքին գործերի նախարար Կեստուտիս Բուդրիսն անդրադարձել են Վրաստանում տեղի ունեցող զարգացումներին՝ Բրյուսելում կայանալիք ԵՄ արտաքին գործերի նախարարների խորհրդի նախօրեին։
Մարտա Կոսը կրկին նշել է, որ «Վրաստանը եվրաինտեգրման իր ճանապարհին հետ է մնացել ժամանակացույցից»։
«Ես կցանկանայի կառավարությանն ասել. եթե երկիրը ցանկանում է առաջ շարժվել եվրոպական ճանապարհով, ապա կառավարությունը պետք է այլ կերպ վարվի։ Մենք կշարունակենք աջակցել քաղաքացիական հասարակությանը և անկախ լրատվամիջոցներին, քանի որ սա շատ կարևոր է ոչ միայն մարդկանց հույս տալու, այլև կառավարությանն ասելու համար, որ ժողովրդի կամքն անտեսելը ճիշտ չէ», — ասել է նա։