Վրաստանում ավելի քան 9000 անօթևան կենդանի ենթարկվել է անասնաբուժական միջամտության։
Դեկտեմբերի 23-ի դրությամբ, Վրաստանում անօթևան և խնամվող կենդանիների պոպուլյացիայի կառավարման պիլոտային ծրագրի շրջանակներում, անասնաբուժական միջամտություններ են իրականացվել 9136 անապաստան կենդանու նկատմամբ։ Այս տեղեկությունը տարածել է Սննդամթերքի ազգային գործակալությունը։
Վրաստանի կառավարության որոշման հիման վրա՝ Շրջակա միջավայրի պաշտպանության և գյուղատնտեսության նախարարության համակարգմամբ ծրագիրն իրականացնում է Սննդամթերքի ազգային գործակալությունը։
Հիմնական նպատակներն են.
- Անօթևան կենդանիների պոպուլյացիայի կառավարումը;
- Կենդանիների առողջության պահպանումը և մոնիտորինգը;
- Կատաղության և այլ հիվանդությունների կանխարգելումը;
- Մարդկանց և կենդանիների համար անվտանգ միջավայրի ապահովումը։
Ծրագիրն ընդգրկում է հետևյալ տարածքները.
Աջարիա
Իմերեթի
Կախեթի
Բորջոմի
Նախապես սահմանված էր փողոցներից հավաքագրել 9000 կենդանի և իրականացնել համապատասխան անասնաբուժական գործողություններ։
Սննդամթերքի ազգային գործակալության տվյալներով.
- Բոլոր կենդանիները պատվաստվել են կատաղության դեմ;
- Մեծ մասը ենթարկվել է ստերիլիզացման կամ կաստրացիայի;
- Իրականացվել է նրանց նույնականացումը՝ ականջի նշանների (բիրկաների) միջոցով;
- Գրեթե բոլոր կենդանիները վերադարձվել են իրենց բնական միջավայր։
Այս պահին կացարանում մնում է 175 կենդանի, որոնք անասնաբուժական միջամտությունների ավարտից հետո փուլ առ փուլ նույնպես կվերադարձվեն բնություն։