Օրբելիանիի հրապարակում մի քանի մեքենա է այրվել

Թբիլիսիի Օրբելիանիի հրապարակում մի քանի մեքենա է այրվել։

Որոշ տեղեկություններով` հրդեհը բռնկվել է ուշ գիշերը կայանված մեքենայում և տարածվել։

Արտակարգ իրավիճակների կառավարման ծառայության հաղորդմամբ՝ միջադեպի հետևանքով տուժածներ չկան։

Ըստ տեղեկությունների` րդեհի պատճառով շրջակա տարածքի էլեկտրաէներգիան անջատվել է։