Բնական գազի մատակարարումը Աջարիա վերականգնվում է

Վրաստանի Բաթումիի և Խելվաչաուրի շրջանի 50 հազար բաժանորդի բնական գազի մատակարարումը դադարեցվել է: 

Ճգնաժամի պատճառը Բաթումիի կենտրոնական մայրուղում տեղի ունեցած վթարն է:  Բնական գազի բացակայության պատճառով հանրային դպրոցների ու մանկապարտեզների աշխատանքում սահմանափակումներ են գրանցվել: Այսպես՝ Բաթումիի թիվ 24 և Խելվաչաուրիի թիվ 7 դպրոցներում դասընթացներն ընդհատվել են: Այժմ գազամատակարարումը վերականգնվում է:
«Արդեն իսկ վերականգնվել է 3 հազար 500 բաժանորդի գազամատակարարումը: Գործընթացը կշարունակվի մինչև վաղը: Այսօր կվերականգնվի եւս 35 հազար բաժանորդի գազամատակարարումը»,- հայտարարել է «SOCAR Georgia Gas»  ընկերության Աջարիայի տարածաշրջանային գրասենյակի տնօրեն Դավիթ Լեկիշվիլին:

Թողնել պատասխան