Energo-Pro Georgia-ն տուգանվել է 75 հազար լարիով

Վրաստանի էներգետիկայի և ջրամատակարարումը կարգավորող ազգային հանձնաժողովը (SEMEC) 75 հազար լարիով տուգանել է Energo-Pro Georgia բաց բաժնետիրական ընկերությանը։

Նշվում է՝ տուգանքի հիմքում ընկած է լիցենզիայի պայմանների, շահագործման և անվտանգության նորմերի կոպիտ խախտումը, և SEMEC-ին ոչ ճիշտ տեղեկատվություն տրամադրելը։

«Energo-Pro Georgia ԲԲԸ-ին հանձնարարվել է լուծել Սարթիճալա գյուղի էլեկտրաէներգիայի մատակարարման հետ կապված խնդիրը։ SEMEC-ի ներկայացուցիչների ուսումնասիրության ընթացքում նկատվել է, որ կոպտորեն խախտվել են բաշխիչ ցանցի շահագործման և անվտանգության նորմերը», — նշված է էներգետիկայի և ջրամատակարարումը կարգավորող ազգային հանձնաժողովի հաղորդագրության մեջ։

Տեղեկության համաձայն՝ այնուհետև SEMEC-ը Energo-Pro Georgia ԲԲԸ-ին հանձնարարել է ամբողջությամբ շտկել խախտումները․

«Նշված ժամկետում ընկերությունը SEMEC-ին տեղեկացրել է համապատասխան աշխատանքների ավարտի և խնդրի լուծման մասին, սակայն Սեմեկի կողմից վերստուգման արդյունքում պարզվել է, որ Energo-Pro GeorgiaԲԲԸ-ն ամբողջությամբ չի ավարտել աշխատանքները»։