Շփման գծում 45 քաղաքացի է ձերբակալվել

Վրաստանից չվերահսկվող Հարավային Օսիայի դե ֆակտո անվտանգության կոմիտեի հայտարարության մեջ կարդում ենք, որ 2023 թվականի ապրիլին Հարավային Օսիայի դե ֆակտո պետական ​​սահմանի տարբեր հատվածներում ձերբակալվել է 45 «օրինախախտ», այդ թվում՝ «պետական ​​սահմանի և սահմանային ռեժիմի ապօրինի խախտման համար»:

Տեղեկության համաձայն, 45 ձերբակալվածներից ոմանց նկատմամբ վարչական տուգանք է կիրառվել, մի մասի նկատմամբ վարչական վարույթը դադարեցվել է։

Ըստ վրացական կողմի՝ ապօրինի կալանավորման վերջին դեպքը տեղի է ունեցել երեկ՝ մայիսի 11-ին։ Վրաստանի պետական անվտանգության ծառայության (ՊԱԾ) տվյալներով, «օկուպացիոն ուժերի ներկայացուցիչները Գորիի մունիցիպալիտետի Մեջվրիսխևի գյուղի մերձակայքում օկուպացված տարածքում ապօրինաբար Վրաստանի քաղաքացու են ձերբակալել»։

«Վրաստանի օկուպացված տարածքներում, ինչպես նաև օկուպացիոն գծի երկայնքով կատարված բոլոր ավերիչ գործողությունների պատասխանատվությունը կրում է օկուպացիոն ուժը»,- նշված է Վրաստանի ՊԱԾ-ի մայիսի 11-ի հայտարարության մեջ։