Ռուսական ավիաընկերությունները պատրաստվում են թռիչքների վերսկսմանը

Ռուսական յոթ ավիաընկերություններ արդեն ցանկություն են հայտնել ուղիղ չվերթեր իրականացնել դեպի Վրաստան։

Այս մասին նշված է «Ռոսավիացիայի» պաշտոնական կայքում հրապարակված փաստաթղթում։ Այդ ավիաընկերություններն են․

  • Red Wings,
  • «Աերոֆլոտ»,
  • «Սեվերնի վետեր»,
  • «Ուրալսկի Ավիալինի»,
  • «Յու-վե-տե աերո»,
  • «Սմարտավիա»
  • «Պաբեդա»։

Red Wings-ը ցանկանում է ամենաշատ թռիչքներն իրականացնել։ Ընդհանուր առմամբ, ավիաընկերությունները ցանկանում են թռչել երեք ուղղություններով.

  • Մոսկվա-Թբիլիսի,
  • Սամարա-Թբիլիսի,
  • Կազան-Թբիլիսի։

Ամենաշատ չվերթներ իրակնացնել ցանկանում է «Red Wings»-ը: Ընկերությունը ցանկանում է Մոսկվա-Թբիլիսի չվերթն իրականացնել շաբաթական 21 անգամ:

Ի դեպ, Պուտինի որոշմամբ Ռուսաստանը մայիսի 15-ից չեղարկում է Վրաստանի քաղաքացիների համար վիզային ռեժիմը՝ վերացնելով նաև ուղիղ չվերթերի արգելքը։

Հիշեցնենք, որ Ռուսաստանը Վրաստանի հետ ուղիղ ավիաչվերթերի արգելքը սահմանել է 2019 թվականի ամռանը՝ «Գավրիլովի գիշերից» հետո։

Ռուսաստանը Վրաստանի քաղաքացիների համար վիզային ռեժիմ է մտցրել 23 տարի առաջ՝ 2000 թվականին։ Հատկանշական է, որ Վրաստանն իր հերթին ՌԴ քաղաքացիների համար վիզային ռեժիմը վերացրել է 2012 թվականին։