Թբիլիսիում հասարակական տրանսպորտը Նոր տարվա գիշերը կաշխատի հատուկ ռեժիմով

Թբիլիսիի քաղաքապետարանի տվյալներով՝ մայրաքաղաքում հասարակական տրանսպորտը Նոր տարվա գիշերը կգործի երկարացված ռեժիմով։

Այս ընթացքում և՛ Թբիլիսիի մետրոն, և՛ ավտոբուսները ուղևորներին կսպասարկեն անվճար։

«Մետրոն հունվարի 1-ին կգործի մինչև ժամը 03:00-ն, իսկ ավտոբուսները՝ դեկտեմբերի 31-ի ժամը 23:00-ի փոխարեն մինչև հունվարի 1-ի ժամը 03:00-ը։

Ռիկղե-Նարիկղալա ճոպանուղին ուղևորներին կսպասարկի դեկտեմբերի 31-ի ժամը 22:00-ից մինչև հունվարի 1-ի ժամը 03:00-ն։

Ինչ վերաբերում է Սուրբ Ծննդյան գիշերին, Թբիլիսիի մետրոյի աշխատանքին՝ հունվարի 7-ին ժամը 00:00-ի փոխարեն մետրոն ուղևորներին կսպասարկի մինչև 03:00-ն։ Այս դեպքում ուղևորների սպասարկումը նույնպես անվճար կլինի», — ասվում է գործակալության կողմից հրապարակված տեղեկատվության մեջ։