2026 թվականի հունվարի 1-ից Վրաստանում ուժի մեջ է մտել «Տնային կենդանիների մասին» օրենքի կիրարկումը։
Օրենքով նախատեսված նորմերը կկիրառվեն փուլ առ փուլ, իսկ օրենսդրական փաթեթն ամբողջական կգործի 2028 թվականի հուլիսի 1-ից։
Գործող գրաֆիկի համաձայն՝ մինչև 2026 թվականի փետրվարի 1-ը Շրջակա միջավայրի պաշտպանության և գյուղատնտեսության նախարարությունը կառավարությանը պետք է ներկայացնի
- շների բուծման մորատորիումի ակտը,
- շների հիպերպոպուլյացիայի կառավարման ժամանակավոր կանոնը։
Կառավարությունը պարտավոր է այդ փաստաթղթերը հաստատել մինչև մարտի 1-ը։
Նույն ժամկետում՝ մինչև մարտի 1-ը, կառավարությունը պետք է ապահովի
- տնային կենդանիների նույնականացման և գրանցման կարգի հաստատումը,
- ստերիլիզացիայի/կաստրացիայի և բուծման կարգավորումների ընդունումը,
- անասնաբուժական կլինիկաների և ապաստարանների կարգավորող ակտերի համապատասխանեցումն օրենքին։
Մունիցիպալիտետները պարտավոր են մինչև 2026 թվականի մարտի 1-ը կենդանիների պահման կանոնները համապատասխանեցնել օրենքին կամ հաստատել նոր կանոններ։
Օրենքի համաձայն՝ մինչև մայիսի 1-ը գրանցող մարմինները պետք է դիմեն Սննդի ազգային գործակալությանը՝ տվյալների բազային հասանելիություն և գրանցման իրավունք ստանալու համար։
Մինչև հուլիսի 1-ը ՍԱԳ-ը պարտավոր է ապահովել բոլոր սուբյեկտների լիարժեք հասանելիությունը բազային։
2027 թվականի հունվարի 1-ից կգործեն պատժամիջոցներ հետևյալ խախտումների համար.
- նույնականացում-գրանցում չկատարելու համար — 1500 լարի,
- ստերիլիզացիա/կաստրացիա չկատարելու համար — 1500 լարի,
- կատաղության դեմ պատվաստում չկատարելու համար — 500 լարի,
- առանց թույլտվության բազմացման համար — 3000 լարի,
- կենդանու լքման դեպքում՝
- ֆիզիկական անձ — 5000 լարի,
- իրավաբանական անձ — 10 հազար լարի։
- բուծման կանոնների խախտում — 1000 լարի,
- առանց գրանցման բուծում — 5000 լարի,
- բուծման մորատորիումի խախտում — 10 հազար լարի։
Քրեական օրենսգրքի 259-րդ հոդվածում կատարված փոփոխությունների համաձայն՝
- կենդանու խոշտանգումը կամ դաժան վերաբերմունքը, որը հանգեցրել է հաշմանդամության, պատժվում է տուգանքով, տնային կալանքով 6 ամսից մինչև 1 տարի կամ ազատազրկմամբ մինչև 3 տարի,
- եթե գործողությունը հանգեցրել է կենդանու մահվան՝ պատիժը կլինի տուգանք, տնային կալանք 1-ից 2 տարի կամ ազատազրկում 2-ից 5 տարի։
- 2026 թվականի հուլիսի 1-ից կենդանու սեփականատերը պարտավոր է ապահովել կենդանու նույնականացում և գրանցում,
- արդեն նույնականացված կենդանիների սեփականատերերը պետք է դիմեն գրանցման համար,
- բուծարանները պարտավոր են անցնել մունիցիպալ գրանցում 2026 թվականի հուլիսի 1-ից։
2026 թվականի հունվարի 1-ից կենդանու սեփականատերը կտուգանվի
- կենդանուն զբոսանքի հանելու համար առանց վզկապի կամ դնչկալ — 150 լարի,
- կենդանու հետ ճանապարհորդության կանոնների խախտման համար — 150 լարի,
- արգելված տարածք կենդանու մուտք գործելու համար — 50 լարի։
Գրանցող սուբյեկտները (մասնավոր, բուծարան, անասնաբույժ) 2027 թվականի հունվարի 1-ից կտուգանվեն
- նույնականացման-գրանցման պահանջների խախտման համար — 3000 լարի,
- խնամքի և պահման կանոնների խախտման համար — 500 լարի։