Վենետիկի հանձնաժողովը Վրաստանին առնչվող նոր իրավական կարծիք կներկայացնի

Վենետիկի հանձնաժողովը նոր իրավական կարծիք կպատրաստի Վրաստանի վերաբերյալ

Այս տեղեկությունը սոցիալական ցանցերում գրել է Քաղաքացիական հասարակության հիմնադրամի իրավական խորհրդատու Գիորգի Բուրջանաձեն։

Վենետիկի հանձնաժողովի կարծիքը վերաբերում է «Քաղաքացիների քաղաքական միությունների մասին» Վրաստանի օրգանական օրենքում և Վրաստանի քրեական օրենսգրքի 381-րդ հոդվածում վերջերս կատարված փոփոխություններին։

Առաջարկը Վենետիկի հանձնաժողովին է ներկայացրել Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի մոնիթորինգի կոմիտեն դեկտեմբերի սկզբին։

«Վենետիկի հանձնաժողովը Վրաստանի վերաբերյալ նոր իրավական կարծիք կպատրաստի։
Այս անգամ՝ «Քաղաքացիների քաղաքական միությունների մասին» օրենքի վերաբերյալ, որով ռեժիմը նպատակ ունի արգելելու քաղաքական կուսակցությունների գործունեությունը։
Այս առաջարկը Վենետիկի հանձնաժողովին է ներկայացրել Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի մոնիթորինգի կոմիտեն դեկտեմբերի սկզբին, և Վենետիկի հանձնաժողովն այդ առաջարկն արդեն հրապարակել է իր կայքում։
Եզրակացության պատրաստման ենթադրյալ ամսաթիվը 2026 թվականի մարտն է», — գրել է Գիորգի Բուրջանաձեն։