Ռուս զբոսաշրջիկների թիվը նվազել է. TBC

Վրաստանի խոշոր բանկերից մեկի՝ TBC-ի ինտերնետ հրատարակությունը վերլուծել է տուրիզմի ամենշաբաթյա տվյալները: Չնայած Ռուսաստանից ավիափոխադրումների արգելքին, երկրի զբոսաշրջային հատվածում թեև դանդաղ, սակայն զարգացման դրական միտումներ են նկատվում:

Նույն տվյալներով Ռուսաստան-Վրաստան ուղիղ չվերթների արգելքից հետո նվազել է ռուս զբոսաշրջիկների թիվը: Հուլիսի երկրորդ շաբաթվա ընթացքում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ արձանագրվել է ռուս զբոսաշրջիկների ընդհանուր այցերի 21,4 տոկոս նվազում։ ՌԴ-ի քաղաքացիները նույն ժամանակահատվածում օդային տրանսպորտով 2,8 հազար այց են կատարել Վրաստան, ինչը 78,6 տոկոսով պակաս Է 2018-ի տվյալներից։

Հիշյալ տվյալների ֆոնին այլ երկրներից այցելուների թվի աճի արդյունքում զբոսաշրջային հատվածում ընդհանուր առմամբ պահպանվում են զարգացման դրական միտումները։ Ասվում է հետազոտությունում, որի մանրամասներին կարելի է ծանոթանալ այստեղ: