38-ամյա տղամարդ է ձերբակալվել 61-ամյա քաղաքացու բջջային հեռախոսը գողանալու համար. տեղեկությունը հրապարակել է Ներքին գործերի նախարարությունը։
Գողությունը տեղի է ունեցել այս տարվա հունվարի 12-ին Թբիլիսիում։
ՆԳՆ Թբիլիսիի ոստիկանության Դիդուբե-Չուղուրեթիի գլխավոր բաժնի աշխատակիցները ձերբակալել են նախկինում գողության համար դատված, 1987 թվականին ծնված Լ.Խ.-ին։
Քննությամբ պարզվել է, որ այս տարվա հունվարի 12-ին մեղադրյալը ապօրինի կերպով տիրացել է 1964 թվականին ծնված Գ.Բ.-ին պատկանող բջջային հեռախոսին և փախել դեպքի վայրից։
Ձեռնարկված օպերատիվ միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում իրավապահ մարմինների աշխատակիցները դեպքից կարճ ժամանակ անց ձերբակալել են Լ.Խ.-ին։
Քննությունը շարունակվում է Վրաստանի քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածով, որը նախատեսում է մինչև 5 տարի ազատազրկում։