Քիմբերլի Լոուն՝ Վրաստանում իր անունից խաբեություն կազմակերպելու մասին

Քիմբերլի Լոուի խոսքով՝ Վրաստանում իր անունով խաբեություն են տարածում։

Լոուն Միացյալ Նահանգների Հանրապետական կուսակցության անդամ է և Դոնալդ Թրամփի աջակից։ Սոցիալական ցանցում նա հայտարարություն է տարածել։

«Իմ անունը Վրաստանում ԱՄՆ դեսպանի պաշտոնի համար ներկայացվել էր հունիսին, երբ դեսպան Ռոբին Դանիգանը թոշակի անցավ։ Վրաստանի համար խաղաղության գագաթնաժողովը կրկին ծրագրվում է և կանցկացվի ԱՄՆ-ի ու Վրաստանի կառավարությունների համագործակցությամբ՝ միայն այն դեպքում, երբ լինի ԱՄՆ-ի պաշտոնական հաստատումը։

Խաղաղության գագաթնաժողովի առաջարկը ներկայացվել է ԱՄՆ կառավարության համապատասխան ուղիներով՝ ինչպես Պետդեպարտամենտի, այնպես էլ գործադիր իշխանության միջոցով։ Դրա մասին տեղեկացվել են նաև Կոնգրեսի և ԱՄՆ Սենատի բոլոր անդամները, նաև համաշխարհային առաջնորդները։ Այս պահին Թրամփի վարչակազմը դիվանագիտական ուղիներով որևէ դիրքորոշում չի հայտնել Վրաստանի վերաբերյալ, և խաղաղության գագաթնաժողովը չի կարող անցկացվել, քանի դեռ նման հաստատում չկա։

Վրաստանում տարածվում են մոլորեցնող և խեղաթյուրված Facebook-յան գրառումներ, ըստ որոնց` խաղաղության գագաթնաժողովի համար փաստաթղթեր են ներկայացրել Բեսո Շենգելիան, Գոգա Ճուրղուլիան և Բագրատ Ակուջին, որոնք իրենց պահում են այնպես, կարծես արդեն ունեն ԱՄՆ-ի հետ որևէ տեսակի պաշտոնական հաստատում կամ պաշտոնական կապեր։ Սա սուտ է, և ես որևէ կապ չունեմ այդ անձանց հետ, այդ թվում՝ Բեսո Շենգելիայի հետ (խարդախ, որը փորձում է ուրիշների անունները շահարկել)։ Այս անձինք չունեն որևէ պաշտոնական կապ Միացյալ Նահանգների հետ և խաբում են վրաց ժողովրդին, նաև փորձում են կապ հաստատել կառավարության այլ անդամների հետ՝ չնայած չունեն որևէ պետական պաշտոն կամ դերակատարում։

Վրաց ժողովրդին մաղթում եմ ամենայն բարիք», – գրել է Քիմբերլի Լոուն։