«Նեթգազեթի»-ն` «Տարվա մարդու իրավունքների պաշտպան» միջազգային մրցանակակիր

Շվեդական «Քաղաքացիական իրավունքների պաշտպաններ» իրավապաշտպան կազմակերպությունը վրացական «Նեթգազեթի» առցանց լրատվամիջոցին, որի հիմնադիր և տնօրեն Մզիա Ամաղլոբելին ազատազրկված է, շնորհել է «Տարվա մարդու իրավունքների պաշտպան» միջազգային մրցանակը։

Մրցանակաբաշխության արարողությունը տեղի է ունեցել երեկ՝ մայիսի 18-ին, Ստոկհոլմում,- հաղորդել է «Նեթգազեթի»-ն։

Շվեդական «Քաղաքացիական իրավունքների պաշտպաններ» միջազգային կազմակերպությունն աշխատում է ժողովրդավարության և քաղաքացիական իրավունքների պաշտպանության ուղղությամբ։ Մրցանակը 2013 թվականից ի վեր շնորհվում է կազմակերպություններին և իրավապաշտպաններին բացառիկ աշխատանքի համար։