Որքան կկազմեն դպրոցական վաուչերը և բժշկի/բուժքրոջ աշխատավարձը

«Վրացական երազանք»-ի կառավարությունը 2026 թվականի համար սահմանել է հանրակրթական դպրոցների մեկ աշակերտի հաշվարկով վաուչերի չափը:

Համապատասխան որոշումը, որն ուժի մեջ է մտել հունվարի 12-ից, Իրակլի Կոբախիձեն ստորագրել է հունվարի 9-ին:
Մեկ աշակերտի համար նախատեսված ֆինանսական նորմատիվին համապատասխանող ստանդարտ վաուչերի չափը նախորդ՝ 2025 թվականի համեմատ ավելացել է:
Վաուչերի չափն ըստ դասարանների և աշակերտների թվի.

1-ից 8-րդ դասարաններ

  • 170-ից 205 աշակերտ ունեցող դպրոցներ – 456 լարի (նախկինում՝ 405 լարի)
  • 206-ից 299 աշակերտ – 426 լարի
  • 300-ից 530 աշակերտ – 330 լարի
  • 531-ից 735 աշակերտ – 285 լարի
  • 736-ից 1269 աշակերտ – 255 լարի
  • 1269-ից ավելի աշակերտ ունեցող դպրոցներ – 231 լարի (նախկինում՝ 210 լարի):

Բարձրլեռնային բնակավայրերում (1-8-րդ դասարաններ)

  • 170-ից 205 աշակերտ – 726 լարի (նախկինում՝ 660 լարի)
  • 206-ից 299 աշակերտ – 675 լարի
  • 300-ից 530 աշակերտ – 495 լարի
  • 531-ից 735 աշակերտ – 450 լարի
  • 736-ից 1269 աշակերտ – 381 լարի
  • 1269-ից ավելի աշակերտ – 330 լարի (նախկինում՝ 315 լարի)

9-ից 12-րդ դասարաններ

  • 170-ից 205 աշակերտ – 486 լարի (նախկինում՝ 435 լարի)
  • 206-ից 299 աշակերտ – 441 լարի
  • 300-ից 530 աշակերտ – 360 լարի
  • 531-ից 735 աշակերտ – 315 լարի
  • 736-ից 1269 աշակերտ – 285 լարի
  • 1269-ից ավելի աշակերտ – 261 լարի (նախկինում՝ 240 լարի):

Բարձրլեռնային բնակավայրերում (9-12-րդ դասարաններ).

  • 170-ից 205 աշակերտ – 786 լարի (նախկինում՝ 720 լարի)
  • 206-ից 299 աշակերտ – 720 լարի
  • 300-ից 530 աշակերտ – 555 լարի
  • 531-ից 735 աշակերտ – 510 լարի
  • 736-ից 1269 աշակերտ – 441 լարի
  • 1269-ից ավելի աշակերտ – 390 լարի (նախկինում՝ 375 լարի):

Լրացուցիչ ֆինանսավորում և փոփոխություններ.

Այն դպրոցներին, որտեղ գործում են բժշկական կաբինետներ, ամսական կհատկացվի հավելյալ գումար աշխատակիցների վարձատրության համար.

  • Դպրոցի բժիշկ – 960 լարի (նախկինում՝ 800 լարի)
  • Դպրոցի բուժքույր – 800 լարի (նախկինում՝ 670 լարի)

Այն դպրոցներին, որտեղ չկա մանդատուրի (դպրոցական տեսուչի) ծառայություն, անվտանգության համար պատասխանատու անձի վարձատրության համար ամսական կհատկացվի 150 լարի

Բիլինգվալ (երկլեզու) կրթություն

Ոչ վրացալեզու դպրոցներում/սեկտորներում բիլինգվալ ուսուցման ներդրման նպատակով ընտրված մասնագետների վարձատրության համար կհատկացվի ամսական 1130 լարի:
Այս փոփոխությունները կատարվել են կառավարության 2015 թվականի համապատասխան որոշման մեջ, որը կարգավորում է հանրակրթության ֆինանսավորման նորմատիվները: