Բոլորս պատրաստվում ենք 2-րդ փուլին. Բաքրաձե

«Եվրոպական Վրաստան» կուսակցության ղեկավար Դավիթ Բաքրաձեն շարունակում է նախագահական ընտրությունների 2-րդ փուլից առաջ աջակիցների և կուսակցության ակտիվիստների հետ հանդիպումները:

Բաքրաձեն այսօր եղել է Իմերեթիում: Կուսակցության առաջնորդն այս անգամ հանդիպել է Քութայիսիի շրջանային կազմակերպությունների ներկայացուցիչներին՝ կոչ անելով աջակցել միավորված ընդդիմության թեկնածուին՝ Գրիգոլ Վաշաձեին:

«Բոլորս պատրաստվում ենք երկրորդ փուլին։ Մեր խնդիրն է մինչև վերջ տանել այն գործը, որը մեր ժողովուրդը սկսեց հոկտեմբերի 28-ին: Վերջնականապես ոչ ասենք Սալոմե Զուրաբիշվիլիին և «Վրացական երազանք»-ին, երկրում իրականացնենք փոփոխություններ: Այս ամենին հասնելու համար մենք պատրաստ ենք, դրական ենք տրամադրված։ Կարծում եմ՝ «Եվրոպական Վրաստան»-ը և կուսակցության յուրաքանչյուր աջակից իր ներդրումը կունենա մեր երկրի ընդհանուր հաղթանակի գործում»,- Բաքրաձեի խոսքերն է մեջբերում Rustavi 2-ը: