Երեկ՝ հունվարի 14-ին, Թբիլիսիում Իրանի դեսպանատան առջև ցույց է անցկացվել: «Ազատություն» ռադիոկայանի լրագրողի հաղորդմամբ` ոստիկանությունը ձերբակալել է մեկ մարդու:
Ցույցի ժամանակ մի քանի մասնակցի ինքնազգացողությունը վատացել է։
Իրանում զանգվածային ցույցերը, որոնց նախորդել էր տնտեսական ճգնաժամը, անցյալ տարվա դեկտեմբերի 28-ին են սկսվել։
Իրավապաշտպանները հայտնում են մեծ թվով զոհերի մասին. տարբեր հաղորդագրությունների համաձայն՝ զոհվել է ավելի քան 2000 ցուցարար: Ցույցեր են տեղի ունենում նաև Իրանի սահմաններից դուրս՝ մի շարք քաղաքներում, այդ թվում՝ Թբիլիսիում և Երևանում: