Անձը ձեռք է բերել անչափահասի ինտիմ լուսանկարներն ու վաճառել սոցցանցում

2003 թվականին ծնված անձը ձերբակալվել է 15-ամյա աղջկա ինտիմ լուսանկարներ ու տեսանյութեր ձեռք բերելու, այնուհետև սոցիալական ցանցերում դրանք վաճառելու մեղադրանքով։ 

Տեղեկությունը տարածել է Վրաստանի հատուկ քննչական ծառայությունը։

Քննչական ծառայության տվյալներով՝ մեղադրյալը սոցցանցի միջոցով ծանոթացել է աղջկա հետ, շահել նրա վստահությունը, նրանից ստացել ինտիմ լուսանկարներ ու տեսանյութեր, այնուհետև, սոցցանցում կեղծ աքաունթ ստեղծելով, նշված լուսանկարներն ու տեսանյութերը վաճառել է այլ անձանց։ 

Ամբաստանյալի հեռախոսի մեջ հայտնաբերվել են տուժողի ինտիմ լուսանկարներն ու տեսանյութերը, ինչպես նաև դրանց վաճառքը հաստատող նամակագրությունը։ 

Նախաքննությունն իրականացվում է Վրաստանի քրեական օրենսգրքի 157-րդ հոդվածով` անձնական կյանքի գաղտնիքի խախտում, որը նախատեսում է 6-ից 9 տարի ժամկետով ազատազրկում։

Հեղինակ՝ Հասմիկ Պետրոսյան, ստաժոր