Վրաստանի Մարդու իրավունքների պաշտպանը Սահմանադրական դատարանում բողոքարկել է հավաքների և մանիֆեստացիաների անցկացման կարգի հետ կապված արգելքներն ու պատասխանատվության նորմերը. տեղեկությունը տարածել է Օմբուդսմենի մամուլի ծառայությունը:
Բողոքարկվել են «Հավաքների և մանիֆեստացիաների մասին» Վրաստանի օրենքով սահմանված արգելքները մասնակիցների նկատմամբ, դրանց թվում՝ դեմքը դիմակով կամ որևէ այլ միջոցով ծածկելու արգելքը:
Բողոքարկվել են նաև Վրաստանի վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքով նախատեսված պատասխանատվության ձևերը, ինչպիսիք են անայլընտրանքային կալանքը, օրենքով սահմանված տուգանքի չափը և Քրեական օրենսգրքով սահմանված պատասխանատվությունը նույն արարքը կրկնակի կատարելու համար, որն անչափահասի նկատմամբ նույնպես նախատեսում է ազատազրկման կիրառում: