Ներքին գործերի նախարարության հաղորդմամբ՝ Մուխրանիում երկու մարդու սպանության մեղադրանքով ձերբակալվել է երկու տղամարդ։ Ըստ նախարարության՝ երկուսն էլ նախկինում դատվածություն են ունեցել։
Մցխեթայի մունիցիպալիտետի Մուխրանի գյուղի կենտրոնի մարդաշատ վայրում երկու տղամարդու ուղղությամբ կրակոցներ են արձակվել շաբաթ օրը՝ հունվարի 24-ին
Զոհերը Զուրա Սանամաշվիլին և Գիա Քիլարջիանին են։
Լրատվամիջոցների հաղորդագրությունների համաձայն՝ Քիլարջիանին զինվոր էր։ «Ազատություն» ռադիոկայանի աղբյուրի փոխանցմամբ՝ Սանամաշվիլին, այսպես կոչված, քրեական հեղինակություն էր։
Երկու օր անց՝ հունվարի 26-ին, Ներքին գործերի նախարարությունը հայտարարեց, որ սպանության մեղադրանքով ձերբակալվել է երկու անձ։ Նրանց ձերբակալել են Մցխեթա-Մթիանեթիի ոստիկանության քննչական բաժնի աշխատակիցները։