Հունվարի 26-ին Ժնևում՝ ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդում, տեղի է ունեցել Վրաստանում մարդու իրավունքների վիճակի Համընդհանուր պարբերական դիտարկումը (UPR):
Ժնևում կայացած քննարկմանը վրացական պատվիրակությունը գլխավորում էր «Վրացական երազանք»-ի արտաքին գործերի նախարարի տեղակալ Խաթունա Թոթլաձեն:
Վրաստանում մարդու իրավունքների վիճակը քննադատաբար են գնահատել գրեթե բոլոր արևմտյան երկրների ներկայացուցիչները, և ոչ միայն: Այդ երկրների թվում են Գերմանիան, Ֆրանսիան, Ֆինլանդիան, Նորվեգիան և այլն:
Այն երկրները, որոնք քննադատել են Վրաստանում տիրող իրավիճակը, ուշադրություն են հրավիրել հետևյալ խնդիրների վրա.
• Ցուցարարների նկատմամբ ուժի գերազանցման դեպքերը,
• Ռեպրեսիվ օրենքները, այդ թվում՝ «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքը, Օտարերկրյա գործակալների գրանցման ակտը և Դրամաշնորհների մասին օրենքը,
• Հեռարձակման մասին օրենքը և Խոսքի ու արտահայտման ազատության մասին օրենքում կատարված փոփոխությունները,
• Հավաքների և մանիֆեստացիաների մասին օրենքում կատարված փոփոխությունները,
• ԼԳԲՏՔ+ անձանց իրավունքների պաշտպանությունը,
Վրաստանին ուղղված հիմնական կոչերի թվում էին.
1. Քաղբանտարկյալների ազատ արձակումը:
2. Ազատ և արդար ընտրությունների անցկացումը: