ԹՊՀ-ի և ՎՏՀ-ի միավորմամբ ստեղծված համալսարանը կկոչվի ԹՊՀ

Վրաստանի կրթության նախարար Գիվի Միքանաձեն «Իմեդի»-ի եթերում հաստատել է, որ երկու ամենամեծ պետական համալսարանների (Թբիլիսիի պետական համալսարան և Վրաստանի տեխնիկական համալսարան) միավորման արդյունքում ձևավորված բուհը կկոչվի Իվանե Ջավախիշվիլիի անվան Թբիլիսիի պետական համալսարան (ԹՊՀ):

Հիշեցնենք, օրեր առաջ հայտնի դարձավ, որ Թբիլիսիի պետական համալսարանը (ԹՊՀ) և Վրաստանի տեխնիկական համալսարանը կմիավորվեն։

Ըստ Գիվի Միքանաձեի` համալսարանների միավորման նպատակով, նախարարի հրամանով, կստեղծվի կառավարման ժամանակավոր մարմին՝ «Խորհուրդ», և կնշանակվեն ռեկտորի ու պրոռեկտորների պաշտոնակատարներ, որոնք կապահովեն վերակազմակերպման գործընթացի իրականացումը:

Ակադեմիական հասարակությունը և մի շարք քաղաքացիներ դեմ են այս որոշմանը։