Վրաստանում գործազրկության մակարդակը նվազել է

Վրաստանի վիճակագրության ազգային ծառայության տվյալներով 2019 թվականի IV եռամսյակում երկրում գործազրկության մակարդակը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 1,4 տոկոսային կետով և կազմում է 10,9 տոկոս:

Գործազրկության մակարդակը քաղաքային բնակավայրերի համեմատ ցածր է գյուղական բնակավայրերում: 2019 թվականի IV եռամսյակի տվյալներով գործազրկության մակարդակը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ քաղաքային բնակավայրերում նվազել է 2,5 տոկոսային կետով, գյուղական բնակավայրերում՝ 0,1 տոկոսային կետով:

Գործազրկության մակարդակն ավելի բարձր է տղամարդկանց, քան կանանց շրջանում: 2019 թվականի IV եռամսյակի տվյալներով տղամարդկանց գործազրկության մակարդակը 2,4 տոկոսային կետով գերազանցում է կանանց ցուցանիշին: