Մառնեուլիում վթարի հետևանքով մեկ մարդ մահացել է, ևս 2 քաղաքացի` վիրավորվել։
Վթարը տեղի է ունեցել փետրվարի 8-ի երեկոյան. իրար են բախվել երկու մեքենա։
Դեպքի առթիվ հետաքննություն է սկսվել Քրեական օրենսգրքի 276-րդ հոդվածով` ճանապարհային երթևեկության անվտանգության կամ շահագործման կանոնների խախտում։