«Վրացական երազանք»-ի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտնել է, որ կառավարությունը հրավեր է ստացել Մյունխենի անվտանգության համաժողովին մասնակցելու, չնայած Կոբախիձեն ինքը մտադիր չէ մեկնել Գերմանիա և դեռևս չի ասել, թե Վրաստանից ով կմասնակցի համաժողովին։
«Մեր ներկայացուցիչը կլինի Մյունխենի համաժողովում, ավելի ուշ կիմանաք, թե ինչպես է կառավարությունը ներկայացված լինելու։ Դա կարող է լինել Մակա Բոճորիշվիլին… Ես չեմ լինի…», — ասել է Կոբախիձեն։
Մյունխենի անվտանգության համաժողովը տեղի կունենա փետրվարի 13-15-ը, որին կմասնակցեն ԵՄ անդամ երկրների ղեկավարները։ Ֆորումը կբացի Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ ԱՄՆ պատվիրակությունը կգլխավորի պետքարտուղար Մարկո Ռուբիոն։
Նշենք, որ 2025 թվականին «Վրացական երազանք»-ի կառավարությունը չէր հրավիրվել։